Հրանտ Բագրատյանը չի մեկնաբանել նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման հանդեպ վերաբերմունքը:

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի փոխհարաբերությունների մասին բոլոր հարցերին, ինչպես այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց ինքը Բագրատյանը, նա հաճույքով կպատասխանի հաջորդ հանդիպման ընթացքում:

«Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ այլ կուսակցությունների հետ՝ ընտրական 100%-անոց համամասնական համակարգի, ընտրությունների թափանցիկության համատեղ վերահսկողության մասին»:

Դրա հետ մեկտեղ նա ձեռնպահ է մնացել այս կամ այն քաղաքական գործչի մասին մեկնաբանություններից:  «Դա իմ համոզմունքն է. Թող քաղաքական յուրաքանչյուր գործիչ ինքն իր մասին արտահայտվի:  Իսկ ես, վերջիվերջո, քաղաքական ինտիմ կյանքի իրավունք ունեմ: Ո՞ւմ հետ: Ոչ թե ում, այլ ինչի՝ իմ համոզմունքների», – ասել է Բագրատյանը: Նա չի պատասխանել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հավանականության մասին հարցին:  «Քոչարյանի հարցում իմ դիրքորոշումը  բավական հստակ է, եւ ես բազմիցս այն արտահայտել եմ», – եզրափակել է Բագրատյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի  / NEWS.am