ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. ծրագրոմ ընդգրկված է նաեւ Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ստուգումը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ողովում հայտարարեց Հ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը:
Ընդհանուր առմամբ՝ 2013 թ. վերահսկողական աշխատանքներ կտարվեն 19 ուղղություններով: Դրանցում ներառված է նաեւ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերը, պետական գնումները, կրթական ու մշակութային օբյեկտների շինարարությունն ու հիմնանորոգումը, դեղերի շրջանառությունը, կենսաթոշակների ու նպաստների վճարումը եւ այլն:




























