Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT հեռուտաալիքով առաջիկայում ցուցադրվելիք «Լեռան արծիվները, օսմանյան երեխաները» պատմական հեռուստասերիալի սցենարիստ Գյուլսուն Չեթինքայայի հայտարարությունը զայրացրել է թուրքական հասարակությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք սցենարիստը, նշելով, որ իրենց նկարահանած սերիալը պատմելու է 1876-1938 թվականներին թուրքերի պայքարի մասին, շեշտել է, թե ներկայում բանակ գնացող զինվորները չեն նահատակվում, նրանք պարզապես մահանում են։

«Ներկայում մեր զինվորները հայհոյելով են գնում բանակ՝ դեմ լինելով 18 ամիս զինվորական ծառայությանը։ Ես չեմ հավատում, որ նրանք նահատակվում են, նրանք պարզապես մահանում են»,-ասել է սցենարիստը։

TRT-ի սցենարիստը քննադատել է նաեւ թուրքական եթերի աստղ համարվող «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը՝ շեշտելով, թե այն վիրավորում է թուրքերի անցյալը։