ԱՄՆ Ֆլորիդ նահանգի 64-ամյա բնակիչ Հենրի Համիլթոնը, ով արեւադարձային արեւայրուքի սրահի սեփականատեր է, ինքնասպան է եղել՝ այդկերպ իր անհամաձայնությունը հայտնելով ԱՄՆ նախագահի ընտրություններում Բարաք Օբամայի ընտրության դեմ:
Տղամարդու մարմինը, որի կողքին դեղամիջոցների երկու տուփ է եղել, հայտնաբերել է նրա ընկերը՝ Մայքլ Քոսսին, ով սենյակ է վարձակալում նույն շենքում:
Համիլթոնի ընկերոջ խոսքով, նա ակտիվորեն հետաքրքրվում էր երկրում քաղաքական ուժերի դասավորվածությամբ եւ միշտ քննադատում էր ԱՄՆ նախագահին: Համիլթոնի մարմնի կողքին գրություն են գտել, որտեղ ցենզուրայից դուրս հայհոյանքներ են եղել Օբամայի հասցեին: Նա նաեւ հայտնել է, որ չի ցանկանում ապրել անելանելիության եւ դատապարտվածության պատճառով, հաղորդում է LifeNews-ը:
Թեեւ տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղի ոստիկանության մամուլի քարտուղար Էլիսոն Քրինն արդեն հայտարարել է, որ իշխանությունները չեն քննարկում այլ վարկած, բացի ինքնասպանությունից:




























