Հայաստանի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիտվայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեվիչս բանակցություններ են անցկացրել եւ քննարկել երկկողմ համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակի վերաբերող հարցեր: Հանդիպումը կայացել է լատվիացի նախարարի Երեւան այցելության շրջանակներում:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համատեղ ասուլիսում Է. Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ստորագրվել է երկու տասնյակից ավելի պայմանագիր, պարբերաբար կողմերը բարձր մակարդակի փոխայցելություններ են կատարում:

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացնում, որի հաջորդ նիստը կկայանա 2013 թվականի հունվարին: Բացի այդ, 2013-ի առաջին կիսամյակում նախատեսվում է Հայաստանի ԱԺ ղեկավարի այցը Լատվիա:

«Ակտիվորեն աշխատում են խորհրդարանական բարեկամության խմբերը եւ մենք հույս ունենք, որ Լատվիայի խորհրդարանի խմբի անդամները կայցելեն Հայաստան, համապատասխան հրավերն արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն ուղարկել է»,- նշել է Նալբանդյանը: Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում անդրադարձել են մշակույթի եւ էկոնոմիկայի ոլորտներում համագործակցության հարցերին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: «Ես տեղեկացրի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Մենք համաձայնեցինք, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Իր հերթին, Էդգարս Ռինկեվիչսը նշել է, որ Լատվիան Հայաստանին համարում է Հարավային Կովկասում իր լավ եւ մոտ ընկերը: