Քալիֆորնիական Բըրբենք քաղաքում երկու պատանիների են ձերբակալել՝ կասկածանքով, որ վերջիններս հետեւել են Ծանրոցների առաքման միացյալ ծառայության  (UPS) բեռնատարներին եւ գողացել տների մուտքի մոտ թողնված փաթեթները: Այդ մասին հայտնում է  «Burbank Leader»-ը:

Ոստիկանությունը Քենեթի եւ Դելավերի փողոցներ է ժամանել այն բանից հետո, երբ զանգահարողը հայտնել է, որ «Volkswagen Jetta»-ն հետապնդում է Ծանրոցների առաքման միացյալ ծառայության բեռնատարին: Ոստիկանները բռնել են 2 կասկածյալների՝ 19-ամյա Արարատ Ղեւոնդյանին եւ 16-ամյա դեռահասի, որի անունը չի հաղորդվում, քանի որ անչափահաս է: 

Առաքման պիտակներով ստվարաթղթե տուփերը նետված էին եղել շրջակա փողոցներում, հայտնաբերվել էին նաեւ մեքենայի սրահում: Դեռահասները, ենթադրաբար, առաքվումից հետո գողացել են փաթեթները:

Ղեւոնդյանը հսկողության տակ է, գրավի դիմաց ազատման գումարը 20 հազար դոլար է, նա դատարանին պատասխան կտա հաջորդ ամիս: Անչափահասն ազատվել է դատից, որի ամսաթիվը դեռեւս սահմանված չէ: