Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական Էլեֆթերիա (Ազատության) հրապարակում երեկ՝ նոյեմբերի 14-ին, տեղի ունեցած միջադեպից հետո, 30-ամյա տղամարդը (հնարավոր է, ազգությամբ հայ) գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է «Cyprus Mail» թերթը:
Տղամարդը տեղափոխվել է Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի վիրահատության բաժանմունք: Վիրավոր է նրա երիկամներից մեկը եւ մասնակի պատռված է փայծաղը, նաեւ վնասված է թիակը:
Երիտասարդը Հունաստանի քաղաքացի է: Մասնավոր հիվանդանոցի բժիշկը նրան առաջին օգնություն է ցուցաբերել եւ ուղարկել ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, քանի որ ակնհայտ է եղել, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ:
Տուժածը մինչ այս պահը ի վիճակի չէ ոստիկանությանը պատմել, թե ինչ է տեղի ունեցել:




























