Թուրքիայի իսլամիստական հայացքներ կրող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանի Սահմանադրության փոխհամաձայնության հանձնաժողով է ներկայացրել նոր սահմանադրության մեջ արվելիք փոփոխությունը, որը մեծ արձագանք է գտել  գլխավոր ընդդիմության մոտ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  իշխող կուսակցության կողմից խորհրդարանի Սահմանադրության փոխհամաձայնության հանձնաժողովին ներկայացրած փաթեթի մեջ աչքի է ընկել այն կետը, ըստ որի, Թուրքիայի նախագահը, փոխնախագահը, նախարարները եւ պատգամավորները պարտականություններն ստանձնելուց առաջ տված երդման տեքստից հանվում է «Աթաթուրքի սկզբունքներին» եւ «աշխարհիկ հանրապետություն» արտահայտությունները։

Ներկայացված առաջարկների մեջ է նաեւ պատգամավոր ընտրվելու տարիքի իջեցումը մինչեւ 18-ի։