Նիժեգորոդսկի 41-ամյա բնակչուհին զոհաբերել է սեփական որդուն: Իրինա Մ.-ն զարհուրելի ոճրի է դիմել՝ «Հակաքրիստոսի կրոն» աղանդի առաջնորդից իր որդի Պավելին սպանելու կոչով հաղորդագրություն ստանալուց հետո:
Առանց մտածելու մայրը երեխային հանել է անկողնուց, դրել ուսապարկում, տարել լճի մոտ, որտեղ սուր առարկայով մի քանի անգամ հարվածել է գլխին եւ նետել լիճը:
Սպանության գործիքը թաքցնելուց հետո Իրինան վերադարձել է տուն եւ պառկել քնելու:
Մարդասպանը 10 օր տնից դուրս չի եկել, իսկ տղայի մասին հարազատների բոլոր հարցերին պատասխանել է, որ երեխան ընկերուհու տանն է: Երբ կինը հասկացել է, որ անհետացած տղայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ոստիկանություն է դիմել Պավելի անհետացման հայտարարությամբ: Քննիչներին հաջողվել է պարզել, որ երեխան սեփական մոր զոհն է դարձել:
Պարզվել է, որ 2006 թ. Իրինան ծանոթացել է մի կնոջ հետ, որը նրան պատմել է հակաքրիստոսի կրոնի եւ էկումենյան եկեղեցու մասին, որը սատանան է կառավարում: Երեխա ունենալուց հույսը կտրած Իրինան գնացել է եկեղեցի: Ունենալով դուստր Նաստյային եւ Պավելին՝ Իրինան էլ ավելի է հավատացել իր աղանդի ուժին եւ 2009թ. դարձել է դրա ուսուցիչներից, հայտնում է LifeNews-ը:
Գործակալությունը հայտնում է, որ տվյալ գործով ձերբակալվել է նաեւ «Հակաքրիստոսի կրոն» աղանդի ղեկավարը, սակայն նրա անունը չի հաղորդվում:





























