Չինաստանի Շենսի նահանգի Յույլին քաղաքում շինհրապարակում փլուզման հետեւանքով զոհվել է 8 եւ վիրավորվել 20 մարդ:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Սըմենգոու» լեռնային ընկերության կառավարման ներքո գտնվող շինհրապարակում մետաղալարերի կարկասի փլուզում է տեղի ունեցել: Կոնստրուկցիաների փլատակների տակ է մնացել 28 շինարար:
Վթարից երկու ժամ անց փլատակների տակից դուրս են բերել 27 տուժածներին եւ մեկ զոհված բանվորի մարմինը: Եւս 7 մարդ մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Մնացած վիրավորների վիճակը կայուն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել:




























