Անգլիայում Պահպանողական կուսակցությունը ներկայացնող պատգամավորի վրա քարեր ու լոլիկներ են նետել՝ Սասեքսի համալսարանում ելույթի ժամանակ: Նշենք, որ նա օրինագիծ է նախաձեռնել, ըստ որի արգելվում է նստել բնակելի շենքերի աստիճանների վրա:
«Դա շատ վրդովվեցուցիչ է, որ խաղաղ միջոցառման վայրը գրավել են ավազակները: Հենց ես մտա լսարան, ինչ-որ մեկը փորձեց ինձ հարվածել»,-նշել է պատգամավորը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը: Նրա խոսքով, իրենք որոշել են դադարեցնել միջոցառումը, սակայն հեռանալու պահին իրենց վրա քարեր են նետել, երկու աշխատակիցներ տուժել են:
«Արդյունքում մենք բարիկադավորվեցինք սենյակներից մեկում, մինչեւ կգար ոստիկանությունը»,-հավելել է նա, հաղորդում է gazeta.ru-ն:
Իր հերթին, համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ քաղաքական գործչի ելույթն ընդհատել են ցուցարարները, ովքեր համալսարանի ուսանողներ չեն:





























