Եթե նայենք գործող չափանիշների տեսանկյունից, ապա ներկայումս նախագահի ամենաթույլ թեկնածուն պետության գործող ղեկավարն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ընդդիմադիր ուժերի կողմից միասնական թեկնածու առաջադրելը, որը լուրջ մրցակից կլինի Սերժ Սարգսյանին:
«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ես կարծում եմ, որ ՀԱԿ-ն ունի նախագահի թեկնածու, ով կարող է ընդդիմադիր ճամբարի առանցքը դառնալ: Այս պահին ես ոչինչ չեմ կանխատեսում, սակայն դա իմ պատկերացումն է»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք այդ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե»:




























