«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի հանդիպումը ՕԵԿ երկու փոխնախագահների`Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշեց, որ քննարկել են ԲՀԿ-ի կողմից բարձրաձայնած հարցերը: Քննարկումների վերաբերյալ վաղը տեղի կունենա ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որտեղ կքննարկեն առաջ քաշած հարցերը, որից հետո իրենց տեսակետը եւ մոտեցումը կհայտնեն հրապարակային: «Հաջորդ հանդիպման հարց մենք դեռեւս չենք քննարկել, ամեն ինչի մասին կասենք վաղը»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, ՀԱԿ, «Ժառանգության», ՕԵԿ ններկայացուցիչների հետ: ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել հանդիպումներին:




























