Հարավաֆրիկյան հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է 25-ամյա մի երիտասարդ, ով փորձել է ապօրինի ճանապարհով երկրից 220 ադամանդ դուրս հանել՝ 1,4 ֆունթ սթերլինգ ընդհանուր արժեքով: Թանկարժեք քարերը եղել են տղամարդու ստամոքսում:

Մաքսանենգը Լիբանանի քաղաքացի է, ով ուղեւորվում էր Դուբայ: Նրան բռնել են մաքսային ստուգման ժամանակ: Իրավապահները գործել են «ուղղորդմամբ»:

Ոստիկանները լուծողական են օգտագործել, որպեսզի տղամարդուն ազատեն մաքսանենգ ապրանքից, հաղորդում է Utro.ru-ն:

Ոստիկանությունում կարծում են, որ դուրս են եկել մաքսանենգների խոշոր խմբավորման հետքի վրա:

Այս տարվա մարտին մեկ այլ՝ 27-ամյա լիբանանցի երիտասարդ կալանավորվել է Յոհանեսբուրգի օդանավակայանում՝ 1,69 մլն դոլարի թանկարժեք քարերով, սակայն իրավապահները չեն հայտնել, թե ինչ ճանապարհով էր նա պատրաստվում երից դուրս հանել թանկարժեք ապրանքը: