Դամասկոսի նահանգի Հարասթա քաղաքում եւ նրա շրջակայքում, Սիրիայի բանակի ստորաբաժանումների կազմակերպած «հակաահաբեկչական գործողության» արդյունքում «անօրինական ավազակախմբերի» բազմաթիվ անդամներ են ոչնչացվել, հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը, ներկայացնելով ոչնչացված անձանցից ոմանց անունները:
Միաժամանակ, հաղորդվում է, որ «ահաբեկչական խմբավորումներ» են ոչնչացվել Դամասկոսի Աթ-Թադամուն թաղամասում:
Դեյչ էզ-Զոր քաղաքի Ալ-Արդի եւ Ջբեյլա թաղամասերում բանակի զոինվորականները մարտի են բռնվել ընդդիմադիր զինյալների հետ եւ ոչնչացրել դրանց մի մասին, որոնց շարքում եղել են Սուլեյման ալ-Մուհամադը եւ Սալեհ Մուհամադ Խուդր Սալյումը:
Աբու Քամալ քաղաքում բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ընդդիմադիր զինյալների բազան:
Ըստ ՍԱՆԱ-ի, Համա քաղաքի Թրաբլուսի հրապարակում կանխվել է պայթուցիկ սարքերի տեղադրման փորձը, ոչնչացվել են 4 զինյալներ, եւս 6-ը՝ վիրավորվել են:





























