Հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























