Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հաջողվել է համոզել դադարեցնել հացադուլը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար, Միջազգային բժշկական հանձնաժողովի ղեկավար Ռաիսա Մոիսեենկոն:

Նրա խոսքով`  այսօր սկսել է աշխատել «համատեղ հանձնաժողովը», որում ընդգրկված են առողջապահության նախարարության եւ բեռլինյան «Շարիտե» կլինիկայի մասնագետները: Մոիսեենկոյի խոսքով, բժիշկները հետազոտել են Խարկովի կլինիկայում գտնվող նախկին վարչապետին  եւ շփվել հետը:  Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Յուլյա Վլադիմիրովնան այնուամենայնիվ սնունդ կընդունի, հաղորդում է  ՈւՆԻԱՆ-ը:

Նշենք, որ Տիմոշենկոն անժամկետ հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 29-ին: