Հայաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը բիզնեսով զբաղվելու համար 100 լավագույն երկրների վարկանիշում, ըստ Forbes ամսագրի:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Բալթյան երկրներն են՝ Էստոնիան (22-րդ տեղ), Լիտվան (35-րդ տեղ), Լատվիան (40-րդ տեղ): Ռուսաստանը դուրս էմնացել 100-յակից, զբաղեցնելով 105-րդ տեղը: Նրանից առաջ են անցել Վրաստանը (50-րդ տեղ), Ղազախստանը (70-րդ տեղ), Ադրբեջանը (73-րդ տեղ), Մոլդովան (92-րդ տեղ) եւ Ուկրաինան (104-րդ տեղ):

Վարկանիշը գլխավորել է Նոր Զելանդիան: Մեկ տարում այդ երկիրը երկրորդ տեղից բարձրացել է առաջին հորիզոնական: Այդ երկիրը լավագույն ցուցանիշներն ունի11 չափանիշներով, որոնց հիման վրա կազմվել է վարկանիշային ցանկը: Դրանց թվում են անձնական ազատություն, ներդրողների պաշտպանություն, բյուրոկտարտիայի եւ կոռուպցիայի ցածր մակարդակ, հաղորդում է Forbes.ru-ն:

Երկրորդ տեղում Դանիան է, որտեղ լավ են զարգացած բարձր տեխնոլոգիաները, առեւտրի ազատությունը եւ սեփականության իրավունքը: Երրորդը հոնգկոնգն է, որի տնտեսությունը շարունակում է մնալ աշխարհում ամենադինամիկ զարգացողներից մեկը:

Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Սինգապուրը, Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Մեծ Բրիտանիան: