Գերմանիայում խոշոր ավտովթարի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», դաշնային նշանակության Սաքսոնիա-Անհալտ A38 մայրուղում միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ, այդ թվում 8 բեռնատարներ: Վթարի պատճառը, նախնական տվյալներով, վատ տեսանելիությունն է եւ մերկասառույցը:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները: Չորս մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դաշնային նշանակության մայրուղու այդ հատվածը փակվել է: