Հայաստանն իտալական Պեստում քաղաքում մասնակցում է հնագիտական տուրիզմի միջերկրածովյան ցուցահանդեսին: Հայկական պատվիրակությունը ձեւավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-18-ին, Հայաստանը մասնակցում է որպես հյուր-երկիր: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝  UNESCO-ի նախագահի խորհրդական Մունիր Բուչենակիի հետ առաջին օրվա հյուրերի ցանկում է:

Հայկական կողմից ցուցահանդեսին մասնակցում են մշակույթի նախարարության, Իտալիայում Հայաստանի դեսպանատան, ինչպես նաեւ 6 մասնավոր տուրօպերատորների ներկայացուցիչները եւ Իտալիայում Հայաստանի տուրիզմի առաջխաղացման հարցերով մարքեթինգային խորհրդական Նադյա Պասկալը: Պատվիրակությանն աջակցել են USAID-ին եւ Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը: