ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը բարեգործական նվիրատվությունների ամենահաջող արշավն է կազմակերպել, հավաքելով 75 հազար դոլար: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի մամուլի ծառայության փոխանցմամբ, միջոցառումներին մասնակցել է պատվավոր հյուր, թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը:
Վերջինս հայ գործիչների ուղեկցությամբ մի շարք հանդիպումներ է անցկացրել Կանբերայում՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորների եւ պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում քննարկվել է Օսմանյան կայսրության արխիվներում Թաներ Աքչամի վերջին հետազոտությունը, որոնք Հայոց ցեղասպանության նախապատրաստման եւ պլանավորման վերաբերյալ նոր մանրամասներ եւ ապացույցներ են պարունակում:
Կանբերայում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ ընդգծել են են Ավստրալիայի հասարակությանը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որի արդյունքում խորհրդարանի անդամներ Մայքլ Դենբին եւ Ուորեն Էնթչը համապատասխան հայտարարություն են արել ի պաշտպանության հայոց ցեղասպանության ճանաչման:
Միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Ավստրալիայի ամենահեղինակավոր կրթական կենտրոններում, այդ թվում Սիդնեյի ինստիտուտում, Սիդնեյի համալսարանում, Դիքինի համալսարանում եւ Հոլոքոստի հրեական կենտրոնում, որոնք անցել են լիքը դահլիճներում::
Թաներ Աքչամը որպես հյուր հրավիրվել է Ավստրալիայում հայտնի մի շարք հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների:
Ամփոփիչ միջոցառմանը պրոֆեսոր Աքչամը հանդես է եկել հիմնական զեկույցով եւ արժանացել ծափահարությունների, ինչպես նաեւ ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից հոնորոր է ստացել իր հետազոտությունները շարունակելու համար:





























