«Ժամանակ» թերթը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որից հետո մեկնելու էր մեկշաբաթյա արձակուրդի՝ այն անցկացնելով արտերկրում։
«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս մեկնելու է արձակուրդի, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 21-ը։ «Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանն իրենց մեկշաբաթյա հանգիստը միասին են անցկացնում միեւնույն եվրոպական քաղաքում։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկելու նպատակով նրանց է միացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը»,- գրում է «Ժամանակը»։





























