Ամերիկյան Տեխաս նահանգի արեմուտքում գտնվող Միդլենդ քաղաքում վետերանների շքերթի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։
Գնացքը բախվել է վետերաններին տեղափոխող շարժական հարթակին: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, տուժել` 17-ը:
Union Pacific ընկերության գնացքը հարվածել է տոնական միջոցառման մեկնող վետերանների շքերթին։ Բաց շարժահարթակում 24 վետերաններ են գտնվել իրենց կանանց հետ:
10 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 7-ի վիճակը կայուն է, հայտնում է lenta.ru-ն:
Վետերանների շքերթն անցկացվում է ամեն տարի: Այս տարի ենթադրվում էր, որ շքերթի մասնակիցները կուղեւորվեն եղնիկների որսի, սակայն վթարից հետո բոլոր միջոցառումները հետաձգվել են:




























