Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարած Նազրան - Մոսկվա չվերթի ինքնաթիռում երկու տարեկան տղա է մահացել։ Վայրէջք կատարած ինքնաթիռին մոտեցած բժիշկներն արձանագրել են տղայի մահը։
Մանկական ցերեբրալ պարալիչով տառապած տղային ծնողները տանում էի Մոսկվա՝ հետազոտման, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Վնուկովոյի» մամուլի ծառայությունում հայտնել են, որ տղան ինքաթիռում սրտի հետ խնդիր է ունեցել։ Նա մահացել է վայրէջքից տասը րոպե առաջ։
Առայժմ հայտնի չէ, թե ծանր հիվանդությամբ երեխան ինչպես է հայտնվել ինքնաթիռում, քանի որ դրա համար անհրաժեշտ է բժկի թույլտվություն։




























