Բրիտանական BP-ն նավթային ընկերությունը ԱՄՆ-ի քրեական հետապնդումների պատմության մեջ կվճարի ամենախոշոր տուգանքը 2010-ին Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթ արդյունահանող պլատֆորմում տեղի ունեցած վթարի հետեւանքով առաջացած բնապահպանական աղետի դիմաց։ Ընկերությունը հինգ տարվա ընթացքում կվճարի 4 միլիարդ դոլար։ Բացի այդ, ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի հայցով ընկերությունը երեք տարում կվճարի 525 միլիոն դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
BP-ի գործով լսումները պետք է սկսվեն 2013թ. փետրվարի Նոր Օռլեանում։
Հիշեցնենք, որ խոսքը պատմության մեջ նավթի խոշորագույն արտահոսքի մասին է։ 2010թ. ապրիլի 20-ին Deepwater Horizon պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի զոհ դարձավ 11 մարդ։ 85 օր նավթ է արտահոսում օվկիանոս։ Բնապահպանական աղետի հետեւանքների վերացման համար կպահանջվեն տասնյակ տարիներ։




























