Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության զորքերի եւ Մ23 շարժման ապստամբերի միջեւ սկսած բախումների հետեւանքով նոյեմբերի 15-16-ին զոհվել են 113 խռովարարներ։ Ռուանդայի հետ սահմանակից Գոմա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած մարտերում կառավարական զորքերը կորուստներ չեն կրել, հաղորդել են տեղական իշխանությունները։ Զոհված մոտ 50 ապստամբներ եղել են Ռուանդայի բանակի հանդերձանքով, փոխանցում է Agence France-Presse-ը։
Մոտ 250 ընտանիքները դարձել են փախստական, հաղորդում է Associated Press-ը։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մ23 շարժման անդամների մեծ մասը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բանակի նախկին զինվորականներ են, որոնք 2012թ. ապրիլին խռովություն էին նախաձեռնել գեներալ Բոսկո Նտագանդուի գլխավորությամբ։ Նոյեմեբրի 14-ին ՄԱԿ-ի հրապարակած հաշվետվության համաձայն, այս տարի ապստամբները սպանել են 264 մարդ, այդ թվում 83 երեխա։ Ապստամբներին աջակցում են Ռուանդան եւ Ուգանդան։




























