ԱՄՆ-ում McDonald`s-ի ղեկավարը, այն բանից հետո,երբ ընկերությունը հայտարարեց վերջին 9 տարում առաջին անգամ վաճառքի կրճատման մասին, լքում է պաշտոնը:

35 տարի McDonald`'s-ում աշխատած 57-ամյա Յան Ֆիլդսին կփոխարինի Ջեֆ Սթրաթոնը, որն այժմ աշխարհում ռեստորանային ցանցի զարգացման պատասխանատուն է:

Ֆինանսական բացասական ցուցանիշների պատճառն այցելուների թվի կրճատումն է: Տարածաշրջաններից ամենաքիչ  շարժն արձանագրվել է Մերձավոր Արեւելքում, այնտեղ վաճառքը նվազել է 2,4%-ով:  McDonald`s-ի ամերիկյան եւ եվրոպական ստորաբաժանումների եկամուտները կրճատվել են 2,2%-ով, գրում է pravda.ru-ն:

Ճապոնիայում McDonald`s-ի վաճառքը կրճատվել է 7,2%-ով: Աշխարհում McDonald`s-ի ռեստորանների թիվը  34 հազար է: