Սանկտ-Պետերբուրգում Նարիշկին-Տրուբեցկոյների առանձնատանը գտնված գանձերը կբաշխեն 2 թանգարանների միջեւ:
Մի մասը կմնա Կոնստանտինյան պալատում, մյուսը կտեղափոխվի Պավլովյան թանգարան:
«Իզվեստիան» գրում է, որ տարեվերջին Պավլովյան թանգարանում նախատեսում են ցուցահանդես կազմակերպել։ Ցուցանմուշները կցուցադրվեն պահպանման արկղերի հետ:
Հայտնի չէ, թե ցուցանմուշներն ինչքան ժամանակ կմնան Պավլովյան թանգարանում: Գտնված գանձարանի սեփականատերն առայսօր որոշված չէ: Թանգարանի աշխատակիցները հուսով են, որ հավաքածուն ընդմիշտ կմնա իրենք մոտ, քանի որ վերջերս հայտնի էր դարձել, որ Նարիշկին-Տրուբեցկոյների ժառանգորդուհին հրաժարվել է գանձերի տնօրինման իր իրավունքից՝ հօգուտ պետության:
Հիշեցնենք, Նարիշկին-Տրուբեցկոյների 2011թ. սեպտեմբերից ռեստավրացվող առանձնատանը 2012թ. վերջում գանձարան էր հայտնաբերվել:
Առանձնատունը գտնվում է Չայկովսկու փողոց 29 հասցեում: Դրա երրորդ հարկում գաղտնի սենյակ էին գտել, որում հնամյա բազմաթիվ առարկաներ կային, հիմնականում՝ արծաթե սպասք, ռուսական եւ արտասահմանյան պետական պարգեւներ:





























