Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում գործարարն ինքն  է բռնել իր քիլերին։ Նոյեմբերի 5-ին Նախոդկայում 32-ամյա գործարարի դեմ մահափորձ էր կատարվել։ Քիլերը վրիպել է, իսկ հարձակման ենթարկված տղամարդը կարողացել է ոլորել նրա ձեռքերը։ Պարզվել է, որ վարձկանը պետք է սպաներ գործարարին եւ բիզնեսի գործընկերոջ պատվերով, 300 հազար ռուբլու դիմաց։

ՆՏՎ հեռուստաընկերությունը հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ «Մահափորձ» հոդվածով։ Պատվիրատուն եւ քիլերը ձերբակալվել են։