Մոսկվայում ձերբալկալված Ռուսաստանի եւ Տաջիկստանի 9 քաղաքացիների ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Նրանցից հինգը «Իսլամական ազատագրման կուսակցության» ռուսաստանյան եւ մոսկովյան բջիջների առաջնորդներ են:
Ըստ իրավապահների՝ նոյեմբերին «Իսլամական ազատագրման կուսակցության» նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմակերպության18 անդամների էին ձերբակալել, որոնք մոսկովյան մզկիթներում անդամների հավաքագրման գործունեություն էին ծավալում եւ ծայրահեղական գրականություն տարածում:
Նրանց բնակարաններում մարտական 10 նռնակ, որսորդական 2 հրացան եւ տրոտիլային զանգված էին հայտնաբերել, առգրավել էին 1 մլն դոլարի եւ 2 մլն եվրոյի կեղծ թղթադրամների պատրաստուկներ, միջազգային ահաբեկչական կազմակերպության գրականություն, քարոզչական նյութերով կրիչներ:
Polit.ru-ն գրում է, որ «Իսլամական ազատագրման կուսակցությունը» ահաբեկչական է ճանաչվել եւ Գերագույն դատարանի որոշմամբ արգելված է Ռուսաստանում:




























