Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հայտարարությունը, Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ սկիզբ առած նոր արյունեղության դադարեցման հետ կապված, զարմացրել է թուրքական մամուլին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե Իսրայել-Պաղեստին հատվածում սկսված նոր արյունահեղությունը դադարեցնելու համար Թուրքիան պետք է Իսրայելի հետ բանակցություններ սկսի։
Նշվում է, որ խնդրի հետ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ։
Իր հերթի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելի հարձակումները մարդկության դեմ հանցագործություններ են՝ շեշտելով, թե իրենք միշտ Գազայի կողքին են։





























