Ազգային ժողովում ավանդական ուրբաթօրյա ճեպազրույցներն անցնում են արտակարգ պայմաններում՝ շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակիցը հայտնում է խորհրդարանի շենքից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամանակ վերեւի հարկում ընթացող նորոգման աշխատանքների ձայնը խլացնում էր ներկաների խոսքը։ Լրագրողներից մեկը հինգ րոպե չէր կարողանում հարց տալ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը խնդրեց ասուլիսի վարողին զգուշացնել բանվորներին։ Սակայն մի քանի րոպե իրավիճակը չէր փոխվում։ Լրագրողներից մեկը կատակեց, թե իշխող կուսակցության դիվերսիան է, ինչին Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Դուք ասացիք»։

Նկատենք, որ արդեն մի քանի ամիս ԱԺ շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։