Թուրքիայում SONAR հետազոտական ընկերության կողմից իրականացված սոցհարցումները Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունների եւ նախագահական համակարգի անցման հետ կապված հետաքրքիր արդյունքներ են ի հայտ բերել։

Թուրքիայի տարբեր նահանգներում 3 հազար հոգու շրջանում անցկացված սոցհարցման ժամանակ «Եթե այս կիրակի լիներ խորհրդարանակն ընտրությունը ձեր ձայնու ո՞ւմ կտայիք» հարցին 47,29 տոկոսը պատասխանել է իշխող «Արդարություն եւ զարգացում», 25,15 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», 15,21 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» եւ 07,05 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։

Վերջին ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը ստացել էր մոտ 50 տոկոս ձայն, այսինքն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշն իջել է 2,5 տոկոսով։

Էրդողանի կողմից նախագահական կառավարման համակարգի անցմանը հարցվածների 52,47 տոկոսը դեմ է արտահայտվել, 26,8 տոկոսը՝ կողմ, պատասխան չի ունեցել հարցվածների 20,73 տոկոսը։