Հայաստանում առկա են 430 հազ.հա գյուղատնտեսական մշակովի հողեր ու 340 հազ. տնտեսություններ: Այսինքն` 1 տնտեսությանը բաժին է ընկնում 1.2-1.3 հա հողամաս: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին Երեւանի տնտեսագիտական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ գյուղատնտեսական նման մոդելը երկար չի կարող գոյություն ունենալ: Նրա խոսքով` հարկավոր է գնալ արտադրողականության աճի ավելացման եւ խոշորացման ճանապարհով, սակայն լուրջ մարտահրավերներ կան: Գյուղատնտեսությունում զբաղված է 1.1 մլն մարդ, ու նրանց զգալի մասը գործազուրկ կդառնա արտադրողականության աճի ու խոշորացման ժամանակ: Այդ պատճառով կառավարությունը ձգտում է գյուղում նոր աշխատատեղեր ստեղծել` մշակելով ոչ միայն գյուղատնտեսության, այլ գյուղի զարգացման հայեցակարգ, որպեսզի գյուղացիները չթողնեն գյուղն ու Երեւան տեղափոխվեն:

Զուգահեռ ընթանում են աշխատանքներ համայնքների խոշորացման, տնտեսությունների խոշորացման եւ կոոպերացիայի զարգացման ուղղությամբ: