Աշխարհում շոկոլադե ամենամեծ՝ 1 եվրոյի տեսքով մետաղադրամը,  գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Քաղցր դրամը հանրությանն է ներկայացվել Cioccoshow շոկոլադի 8-րդ տոնավաճառում, որը տեղի է ունենում նոյեմբերի 14-18-ը՝ իտալական Բոլոնիայում: 

Դրամական միավորի զանգվածը 640 կգ է,  տրամագիծը՝ 1,955 մ, բարձրությունը՝ 17 սմ: Դրա 80%-ը Դոմինիկյան Հանրապետության շոկոլադ է, 20%-ը՝ պերուական: Պատրաստմանը մասնակցել են  հայտնի հրուշակագործներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Բոլոնիայի տոնավաճառը հետաքրքիր է նրանով, որ այնտեղ վարպետները ներկայացնում իրենց հեղինակային արտասովոր աշխատանքները: 2011 թ. Բոլոնիայում ներկայացվել էր շոկոլադե ամենաերկար սալիկը, որը նույնպես հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում: Դրա վաճառքից ստացված  2161 հազար եվրո գումարը փոխանցվել էր  Լիգուրիայի ջրհեղեղից տուժած մարդկանց օգնության հիմնադրամին: 2012 թվականի տոնավաճառի կազմակերպիչները հայտարարել էին, որ ռեկորդային չափի մետաղադրամի վաճառքի շահույթը կփոխանցվի Էմիլիա Ռոմանիա տարածքում այս տարվա մայիսին երկրաշարժից տուժածներին: