Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի անդամները երկրի իշխանություններից բազմիցս պահանջել են արդար որոշում կայացնել՝ ճանաչել եւ դատապարտել ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում նշել է Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժիրայր Քոչարյանը:
«Մեր հանձնաժողովը միշտ կդիմի Գերմանիայի կառավարությանը եւ Բունդեսթագին, մինչեւ հասնի իր նպատակին: Մենք կպատմեմնք նրանց, որ Թուրքիայում ցեղասպանությունը շարունակվում է եւ հայերի բնակությունն այդ երկում դեռեւս մեծ վտանգի տակ է, հայկական պատմական հուշարձանները ոչնչացվում են»,-նծել է պրոֆեսորը:
Նա նաեւ հավելել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիան չի կրկնի ողջ մարդկության դեմ ուղղված իր հանցագործությունները, քանի որ այդ երկիրն արդեն մեկ անգամ գնացել է այդ քայլին եւ չի պատժվել: «Թուրքիան բազմաթիվ հանցագործություններ գործած երկիր է, որովհետեւ ցեղասպանությունն այդ երկրում իրականացվել է ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների, եզդիների, իսկ հիմա էլ՝ Սիրիայի ալավիների նկատմամբ: Մեր հանձնաժողովի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը նշված ժողովուրդների հետ համագործակցությունն է»,-ամփոփել է Ժիրայր Քոչարյանը:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանը/NEWS.am





























