Երեւանի Շահումյան գերեզմանոցում այսօր` նոյեմբերի 16-ին, ինքնասպանություն է  գործել 83-ամյա Մ. Զախարյանը:  Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության Արմավիրի բաժնից:

NEWS.am-ի տեղեկություններով` Մ. Զախարյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն էր: Մեկ շաբաթ առաջ մահացել էր  Արամ Զախարյանի կինը, իսկ մեկ տարի առաջ` մայրը: Հայրը ինքնասպանություն է գործել իր կնոջ գերեզմանի մոտ: Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ «Մակարով» ատրճանակ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: