Կալիֆորռիայում բնակվում է աշխարհում ամենաշատ ոտքեր ունեցող հետաքրքիր արարածը: Նա ընդամենը 3 սմ երկարություն ունի, սակայն ոտիկների քանակը 750 է: Նախկինում այդ տեսակը մեռած էր համարվում, սակայն Արիզոնայի համալսարանի հետազոտող Փոլ Մարեքը այն կրկին հայտնաբերել է Սիլիկոնային հովտում: ZooKeys ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները տալիս են Illacme plenipes-ի գիտական առաջին նկարագրությունը:
Էգերն ունեն 750 ոտք, արուները՝ 550: Բազմոտանիների այլ տեսակների մոտ ոտքերի քանակը, համապատասխանաբար, 80 եւ 100 է: Հետազոտողները նշում են, որ Illacme plenipes-ն ապրում է հողի խորքում, այդ պատճառով էլ նրա ոտքերը հարմարեցված են նման պայմաններին, նրանք հատուկ «ճանկիկներ» ունեն, որոնք օգնում են կառչել, գրում է Infuture.ru-ն:
Եւս մեկ զարմանալի առանձնահատկություն՝ բավական մեծ յուրօրինակ ալեհավաքի առկայությունը, որն անհրաժեշտ է մթության մեջ կողմնորոշվելու համար: Հետաքրքիր է նաեւ բազմոտանու բերանը, որտեղ կան «հատուկ գործիքներ» բույսերի հյուսվածքները ծակելու եւ ներծծելու համար:




























