Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Տոնգա պետության ափերի մոտ հայտնաբվերվել է 120 միլիոն դոլարի կոկաինով (200 կգ) եւ տղամարդու դիով նավ։ ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության տվյալներով, նավը Էկվադորից ուղեւորվել է Ավստրալիա։ Ամերիկացի իրավապահները հետեւել են նավի ընթացքին, սակայն հոկտեմբերին այն անհետացել է ռադարների էկրանից, հաղորդում bbc.co.uk-ը։
Նավը հայտնաբերել են Տոնգա կղզիախմբի Վավաու անմարդաբնակ կղզու մոտ։ Այժմ իրավապահները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։





























