Thomson Reuters միջազգային տեղեկատվական կորպորացիան «Յունիբանկին» շնորհել է «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը: Բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային եւ արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: Thomson Reuters-ի փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը եւ շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը:
Thomson Reuters կորպորացիան ստեղծվել է բրիտանական Reuters եւ կանադական Thomson Financial կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով եւ կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: Thomson Reuters-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են:





























