Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետանվտանգության կոմիտեի նոր ղեկավար է նշանակել Վալերի Վակուլչիկին՝ ազատելով նրան Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնից:
Պետության ղեկավարը նաեւ Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վալենտին Շաեւին Քննչական կոմիտեի ղեկավար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է interfax.by-ը:
Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին Ա. Լուկաշենկոն գեներալ-լեյտենանտ Վադիմ Զայցեւին ազատել էր Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Ավելի վաղ նախագահը խորհրդակցություն էր անցկացրել, որի արդյունքների մասին ԱԽ-ի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւը նշել էր, որ իրենց ելույթներում Բելառուսի գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարը մի շարք հարցադրումներ են արել, որոնք «մանրամասն քննության կարիք ունեն»: Մասնավորապես, Զայցեւի հրաժարականը կապված էր հատուկ ծառայության գնդապետ Ալեքսանդր Կազակի աղմկահարույց ինքնասպանության հետ:




























