Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի անձնակազմը շարունակում է իր մարտական հերթապահությունը

ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: Այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Անցած ուսումնական տարում ավիաբազայի ամառային կազմը շուրջ 800 թռիչք է իրականացրել: «ՄԻԳ-29» կործանիչների օդաչուները ավելի քան 500 ուսումնական մարտերի են մասնակցել: Ավելի քան 150 օդային մենամարտեր են իրականացվել սահմանափակ տեսանելիության պայմաններում, եւս 100 մմենամարտեր են կատարվել գիշերային պայմաններում:

Նախորդ տարվա համեմատ ուսումնական վարժանքները փաստացի ավելացել են 25 տոկոսով:

Նախորդ ուսումնական տարում ռուսական ավիաբազայի ամառային կազմը ավելի քան հազար թռիչք է իրականացրել: 2011-ի նույն ժամանակահատվածում թռիչքների ինտենսիվությունն աճել է 10 տոկոսով: