Երեւանի քաղաքապետարան աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երեւանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:

Եգիպտական կողմը նշել է, որ Երեւանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից, փոխանցում են քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երեւան քաղաքի զբոսաշրջության զարգացման ներուժը, նշելով, որ  զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը  պատմամաշակութային զբոսաշրջությունն է: Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երեւանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին,  հակական ինքնատիպ խոհանոցին եւ այլն։ Հյուրերին ներկայացվել է նաեւ իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երեւան Սիթ Տուր»  քաղաքային զբոսաշրջային երթուղին: