Ֆրանսիայի իշխանությունները փակել են մուտքը դեպի Բյուգարաշ սար, որը շատերը համարում են դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջից փրկվելու ապաստարաններից մեկը: Իրենց գործողությունն իշխանությունները բացատրում են բարձունքի կտրուկ ոլորաններում մարդկանց զանգվածի անվտանգությունը երաշխավորելու անհնարինությամբ, ինչպես նաեւ գյուղի բնակիչների մասին մտածելով:
Կարկասոն քաղաքի պրեֆեկտ Էրիկ Ֆրեյսելինարի որոշմամբ, Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշի մուտքը սահմանափակվել է դեկտեմբերի 18-23-ն ընկած ժամանակահատվածում: Տեղի իշխանությունները հույս ունեն դրանով զսպել մարդկանց հոսքը:
«Մենք պատրաստվում ենք մարդկանց հոսքին, ովքեր վախենում են աշխարհի վերջից, բայց նրանց թիվը շատ սահմանափակ է: Ավելի շատ մեզ անհանգստացնում է չհայտագրված հոսքը, որն անհնար է կանխատեսել»,-ասել է պրեֆեկտը, հավելելով, որ այդ հոսքը վսկելու համար շուրջ 100 ոստիկաններ աշխատեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հին հնդկացիների օրացույցի համաձայն, դեկտեմբերի 21-ին ավարտվում է, այսպես կոչված, Հինգերերոդ արեւի դարաշրջանի երկար հաշվարկի շրջափուլը, որն սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին: Այդ ամսաթվին օրացույցն ավարտվում է, ինչը հոռետեսներին հիմք է տվել կարծել, որ դրանով մայաները կանխատեսել են աշխարհի վերջը:




























