Պաղեստինյան Գազայի հատվածի մայարքաղաքում գնդակահարել են իսրայելական հատուկ ծառայությունների գործակալին: Այս մասին հաղորդում է MENA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի ՆԳՆ-ն: Ականատեսների խոսքով, գործակալին գնդակահարել են այսօր՝ նոյեմբերի 16-ի ցերեկը, Գազայի գլխավոր փողոցներից մեկում՝ Ալ-Ջալայում:

Պաղեստինյան հատուկ ծառայությունների փոխանցմամբ, հայտնաբերված գործակալը գաղտնի գործողությունների անցկացման ժամանակ համագործակցել է Իսրայելի հետախուզության հետ, որի արդյունքում սպանվել են պաղեստինյան դիմադրության շարժման 15 ղեկավարներ:

Գազայի ՆԳՆ-ից հայտնել են, որ նման ճակատագիր է սպասում բոլոր դավաճաններին, ովքեր համագործակցում կամ աջակցում են իսրայելական ագրեսորներին: Հաղորդվում է, որ Գազայի անվտանգության ծառայություններին վերջին օրերին հաջողվել է պետական հաստատությունների եւ կենսական կարեւորության օբյեկտների մոտ ձերբակալել եւս մի քանի «կասկածելի անձանց»: