Երեւանում նոյեմբերի 19-ին կկայանա հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստի համանախագահներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու Ուկրաինայի Պետական կորպորատիվ իրավունքների եւ ունեցվածքի հարցերով պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ավարտից հետո նախատեսվում է ստորագրել նիստի ամփոփիչ արձանագրությունը:

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 2011 թվականին կազմել է 268 մլն դոլար: Ավանդական է համարվում գյուղատնտեսական ապրանքների, խմիչքների, կոնյակի արտահանումն Ուկրաինա եւ արդյունաբերական եւ հրուշակեղենի ներմուծումն Ուկրաինայից: