Լիբանանի խորհրդարանի «Ապագա» բլոկի անդամ, պատգամավոր Խալեդ Զահրամանը հայտարարել է, որ ընդդիմադիր «Կոալիցիա մարտի 14»-ը կմասնակցի խորհրդարանի նիստին, որտեղ ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է «NOW Lebanon» կայքը:
«Կոալիցիա մարտի 14»-ը շարունակում է դեմ լինել ներկա կառավարությանը: Մենք կմասնակցենք խորհրդարանի նոյեմբերի 27-ի նիստին, որպեսզի ընդունենք Հայաստանի նախագահին, բայց չենք քննարկի կառավարության հետ կապված հարցեր»,-ասել է Զահրամանը:
Նշենք, որ Լիբանանում խորհրդարանի աշխատանքն ընդհատվել է, քանի որ ընդդիմադիր «Կոալիցիա մարտի 14»-ը հայտարարել է, որ կխզի բոլոր կապերը ներկա կառավարության հետ, այդ թվում չի մասնակցի խորհրդարանական հանձնաժողովներում տեղի ունեցող հանդիպումներին՝ կառավարության առաջարկները քննարկելու համար:





























