Արմավիրի մարզում 19-ամյա Գ.Ղ.-ն սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել միեւնույն տանը բնակվող 13-ամյա խորթ քրոջ նկատմամբ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրեն մոտ:

Գործի նյութերի համաձայն,  19-ամյա Գ.Ղ-ն Արմավիրի մարզի իրենց գյուղում գտնվող տան ննջասենյակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր խորթ քրոջ նկատմամբ, ով 13 տարեկան է: Ամիսներ անց գործողությունը կրկնել է: 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 15-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: