Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրության կինոտարբերակում կլինի միայն երեք դրվագ, որոնք կարեւորագույն ապրանքների թողարկումից առաջ, որոնց ստեղծմանն առնչություն է ունեցել Ջոբսը, կպատմեն այն իրադարձությունների մասին: Այս մասին նշել է սցենարիստ Աարոն Սորկինը:
«Ամբողջ ֆիլմը կպարունակի երեք եւ միայն երեք դրվագ, որոնք տեղի են ունենում իրական ժամանակում»,-ասել է Սորկինը Hero Summit-ի կոնֆերանսում: Նա ճշտել է, որ յուրաքանչյուր դրվագ կտեւի 30 րոպե, իսկ ֆիլմի հերոսների համար կանցնի նույնքան ժամանակ: Ֆիլմը նվիրված է Mac համակարգչի, NeXT աշխատանքային կայանի եւ iPod փլեյերի թողարկումներից առաջ տեղի ունեցած իրադարձություններին, հաղորդում է NEWSru.com-ը:
Սթիվ Ջոբսի կենսագրությունը, որը 2011 թվականին դարձել է աշխարհում ամենավաճառվող գրքերից մեկը, հիմնված է Apple-ի հիմնադրի հարցազրույցների վրա, որ նա տվել է Ուոթեր Այսեքսոնին: Գրքի էկրանավորման իրավունքն ստացել է Sony Pictures ընկերությունը:




























