Մենք հարգում ենք Վրաստանի ժողովրդի որոշումը եւ պատրաստ ենք լավագույնս համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հարցերին:
«Մենք շահագրգռված ենք Վրաստանի բարգավաճմամբ, քանի որ դա բխում է նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Իրանի հետ հարաբերությունները, ինչին եւս մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է Տ. Սարգսյանը:




























